-
14.12.2013|
16:34
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «STR» ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ն կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված «STR» ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։
-
14.12.2013|
12:56
Այսօր Կիևի Եվրամայդանը ավելի քան լարված է` երկրի նախագահը Մայդանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հրապարակում կազմակերպում է յուրայինների հավաք, ավելի ստույգ` հակահանրահավաք, ընդդիմադիրներին իր ուժն ու համակիրների թվաքանակը ցուցադրելու և ապացուցելու, որ Եվրոպական համայնք մտնելու ցանկություն ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Մայդանը Յանուկովիչի այդ քայլին արձագանքում է հանդարտ համառությամբ` հարթակից հնչում են հանդարտության և սադրանքներին չարձագանքելու կոչեր:
-
13.12.2013|
16:15
Կենտրոն վարչական շրջանում առատ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքները շարունակվեցին նաև ողջ գիշեր: Շուրջօրյա գրաֆիկով իրականացվող աշխատանքները վերահսկում է անձամբ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
-
13.12.2013|
16:01
Անսովոր ամանորյա տոնածառը «աճել է» Florentine խանութի ցուցափեղկում:
Մի քանի հարյուր տիկնիկները հավաքվել են նվիրատվության նպատակով: Տոներից հետո խաղալիքները որպես բարեգործություն կնվիրվեն երեխաներին:
-
13.12.2013|
15:47
Կյանքի 61-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը:
Հ. Բեյլերյանը ծնվել էր 1952-ի մարտի 27-ին Վանաձորում: 1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
-
13.12.2013|
14:15
Մայրաքաղաքում ընթանում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը: Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները:
-
13.12.2013|
13:33
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մոսկվայում, դեկտեմբերի 12-ին, հայտնի է դարձել Կանդինսկու անվան մրցանակի դափնեկիրը: «Տարվա նախագիծ» անվանակարգում հաղթել է Իրինա Նախովայի «Առանց անվանման» նախագիծը: «Առանց անվանման» նախագիծը բաղկացած է երեք մասից՝ տեսանյութից՝ «Առանց անվանման», «Ֆիգուրիստկաներից» և «Առաջնորդող կազմից»:
-
13.12.2013|
12:42
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:
-
13.12.2013|
12:12
ՍԾՏՀ արտգործնախարարների 29-րդ հավաքին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ահմեդ Դավութօղլուին դիմավորել են բողոքի ակցիայով:
-
13.12.2013|
12:02
Եվ այսպես, պայթուցիկային գրոհը մեկնարկել է։ Համենայն դեպս, այդպես է 15-րդ թաղամասում։ Եվ այն կշարունակվի մինչև հունվարի վերջը։ Ինչ կարող ես անել, չնայած հանրապետության քաղաքացիների բյուր բողոքներին և դեռահասների շրջանում հարյուրավոր այրվածքներին, մեր կառավարությունը չի փոխում իր արմատական դիրքորոշումը. սույն դղրդացնող դիվային խաղալիքները հույժ կարևոր բարոյահոգևոր նշանակություն ունեն մատաղ սերնդի դաստիարակության գործում։